News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետական  կուսակցության Գյումրիի թեկնածու  Արտյոմ Ղուկասյանը շատ բարձր է գնահատում Գյումրիում իր հաղթելու շանսերը:

«Հանրապետական կուսակցությունը լայն ներկայացվածություն ունի Գյումրիում, մեծ թիմ ունի, որն էլ այսօրմի մարդու նման կանգնած աշխատում է այս քարոզարշավի ընթացքում եւ կարծում եմ, որ արդյունավետ ենք կատարել մեր աշխատանքը ու կստանանք լավ արդյունք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

ՀՀԿ  թեկնածուն նշեց, որ իրենք քարոզարշավի ժամանակ շրջել են փողոցներով, բակերով եւ վատ վերաբերմունք չեն տեսել իրենց հանդեպ:

«Իմ կարծիքով ստեղծված մթնոլորտի հետ պետք է շատ աշխատել, որովհետեւ այնպիսի մի արատավոր մթնոլորտ մտցրեցին ժողովրդի մեջ` ատելություն մեկը մյուսի հանդեպ, որ չգիտես` ինչ հարցեր լուծվեց դրանով, ուղղակի իմ ցանկությունն է, որ այդ ատելությունը մի քիչ թուլանա ժողովրդի մեջ»,- հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

ՀՀԿ թեկնածուն հավելեց, որ բացառում է համագործակցությունը ՔՊ-ի հետ, մյուսների հետ էլ հնարավոր է:

Տպել
Ամենաշատ