News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գորիսում ընտրությունները ընթանում են նորմալ, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, վստահված անձերի կողմից որեւէ հաղորդում չի եղել: Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի Գորիսի քաղաքապետի թեկնածու Կարեն Լազարյանը:

«Ուզում ենք տեսնել միասնական եւ անվտանգ Գորիս եւ դրա օգտին ենք քվեարկել: Մենք ունենք հստակ, բավականին  ծավալուն ծրագիր, այնտեղ նշված է ամեն ինչը»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր գորիսեցին իրեն անվտանգ համարում է, Լազարյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, ոնց կարող է համարել, գրեթե բոլոր կողմերում կանգնած է թշնամին, հետեւաբար` ինչ է նշանակում անվտանգ»:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ