News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Յուլյա Պերեսիլդի եւ ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի հետ միասին տիեզերք էին ուղարկվել ճանճեր դրոզոֆիլները: Դրանք գտնվել են Միջազգային տիեզերակայանում այնքան օր, որքան կինոանձնակազմը, իսկ հոկտեմբերի 17-ին վերադարձել են երկիր: Այդ մասին պատմել է տիեզերագնաց Օլեգ Կոտովը, գրում է Իզվեստիա-ն:

«Մասնավորապես, կայանից վերադարձել է եւս մեկ կարեւոր գիտական անձնակազմ՝ ճանճեր դրոզոֆիլները, որոնք հատուկ տարայով ուղեւորվել էին 12 օր ժամկետով: Ուղիղ այնքան ժամանակ, որքան մեր կինոանձնակազմը»,-պատմել է նա Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Կոտովը մանրամասնել է, որ այժմ գիտնականներն ուսումնասիրում են՝ ինչպես են ճանճերը զգացել թռիչքի ժամանակ:

«Սոյուզ ՄՍ-18» կառավարվող տիեզերանավը կինոանձնակազմի եւ տիեզերագնաց Օլեգ Նովիցկիի հետ կատարել է վայրէջք Ղազախստանում: Պերեսիլդն ու Շիպենկոն գտնվել են ուղեծրում հոկտեմբերի 5-ից, մինչդեռ տիեզերագնաց Նովիցկին՝ ապրիլի 9-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ