News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գորիս քաղաքի բնակիչ, «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն:

«Հարեւանուհիս տարեց կին է, հիվանդ ոտքերով, խնդրեց, որ բերեմ ընտրության, ես էլ բերեցի, դրանից հետո ինձ բերման ենթարկեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ավագանու թեկնածուն` նշելով, որ բերման են ենթարկել նաեւ տարեց կնոջը:

Նա նշեց, որ ոստիկանությունում իրեն հարցեր չեն տվել եւ մոտ 1 ժամ պահելուց հետո բաց են թողել:

Սինանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանապետը ասել է, որ բերման չեն ենթարկել ավագանու թեկնածուին, այլ հրավիրել են ոստիկանություն եւ խնդրեց մինչեւ 20:00 այլեւս նման «հրավիրատոմսեր» չտան դաշինքի ներկայացուցիչներին:

Փաստաբանը նշեց, որ այս մասին ահազանգել են ՄԻՊ-ին եւ Ոստիկանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ