News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի հրդեհ է բռնկվել Լոնդոնի Ստրաթֆորդ շրջանի առեւտրի կենտրոնում: Այդ մասին ասվում է մայրաքաղաքի հրշեջ ծառայության մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ ծառայության ութ մեքենա եւ 60 հրշեջ: Նրանք չեզոքացրել են փոքր բռնկումն առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում:

Բոլոր այցելուները տարհանվել են, տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Հրդեհի պատճառը պարզվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ