News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանում հայտարարել են կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մեկնարկի մասին: Վրաստանի Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեի խոսքով՝ վարակվածների թիվը կտրուկ աճել է, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիք-ը:

«Դա այսպես կոչված հինգերորդ ալիքի սկիզբն է: Ցավոք, այդ ալիքը մեկնարկում է բավականին բարձր ցուցանշով, եւ այդ պատճառով անհրաժեշտ է, որ բոլորը հաշվի առնեն խորհուրդները՝ կրեն դիմակ, պահպանեն հեռավորություն, խուսափեն մարդաշատ վայրերից եւ պատվաստվեն»,-ասել է նա:

Գամքրելիձեի խոսքով՝ միայն պատվաստումը կարող է դադարեցնել համավարակը:

«Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը վատթարացել է երեք տարածաշրջաններում՝ Կախեթիում, Իմերեթիում եւ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, որտեղ պատվաստման մակարդակը համեմատաբար ցածր է: Ի տարբերություն այդ շրջանների՝ իրավիճակն ավելի բարենպաստ է Աջարիայում եւ Թբիլիսիում, որտեղ պատվաստման մակարդակն անհամեմատ բարձր է: Ուստի եւս մեկ անգամ խնդրում եմ բնակչությանը պատվաստվել: Պատվաստվել է մեկ միլիոն մարդ, սակայն առնվազն պետք է եւս մեկ միլիոնը պատվաստվի, որպեսզի երկիրը կարողանա հանգիստ դիմավորել Ամանորը»,-ասել է Գամքրելիձեն:

Նրա խոսքով՝ հինգերորդ ալիքը կլինի ծանր, ուստի անհրաժեշտ է պատվաստվել:

«Մոտենում է այնպիսի ալիք, որ, եթե չձեռնարկվեն համապատասխան զսպող միջոցները, ապա նոյեմբերը շատ ծանր կընթանա: Ես նկատի ունեմ խորհուրդների ու պատվաստման պահպանումը»,-ասել է Գամքրելիձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ