News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Թալիբան» արմատական շարժման կողմից Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված Մուլա Աբդուլ Գանի Բարադարը Քաբուլում ընդունել է Ղազախստանի պատվիրակությանը: Այդ մասին կիրակի՝ հոկտեմբերի 17-ին, հայտարարվել է «Աֆղանստանի Իսլամական Էմիրատի» (ԱԻԷ) մամուլի ծառայության կողմից, հաղորդում է Իզվեստիա-ն:

«ԱԻԷ-ի ժամանակավոր կառավարության փոխնախագահ մուլա Աբդուլ Գանի Բարադարը Քաբուլի իր նստավայրում ընդունել է Ղազախստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թալգաթ Կալիեւին, ինչպես նաեւ Երժան Քազիխանին, որը զբաղվում է հանրապետության միջազգային համագործակցության հարցերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Աֆղանստանում վերջին իրադարձությունները»,-ՏԱՍՍ-ը ներկայացնում է հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ