News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակում է Աֆրիկայի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնելու նպատակի իրագործումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վարչապետի եւ նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում (սկսած 2002 թվականից – խմբ.) ես կատարել եմ 38 այց աֆրիկյան 28 երկրներում: Մենք շարունակում ենք Աֆրիկայի հետ մերձեցման մտադրության իրագործումը բոլոր ոլորտներում: Մայրցամաքում մեր ընդլայնվող դիվանագիտական ցանցի շնորհիվ աֆրիկյան երկրների հետ առեւտրի ծավալը գերազանցել է 25 միլիարդ դոլարը 2020 թվականի արդյունքում: Թուրքիան ռազմավարական գործընկերություն է զարգացնում աֆրիկյան երկրների հետ եւ երբեք չի նախաձեռնել համագործակցություն նրանց հետ՝ որպես կարճաժամկետ եւ հաշվենկատ նպատակ»,-հայտարարել է Էրդողանը Աֆրիկայում իր շրջագայության նախօրեին, որի ընթացքում նա կայցելի Անգոլա, Տոգո եւ Նիգերիա:

Նրա խոսքով՝ Թուրքիան այն երկրներից չէ, որոնք փորձում են պահպանել գաղութացման հին կարգերը նոր մեթոդներով: Նա հավելել է, որ Ստամբուլում շրջագայության ավարտից կարճ ժամանակ անց կանցկացվի Թուրքիա-Աֆրիկա III տնտեսական եւ գործարարության ֆորումը (հոկտեմբերի 21-23-ը), ինչպես նաեւ Թուրքիա-Աֆրիկա գործընկերության III գագաթնաժողովը (դեկտեմբերի 18-ին):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ