News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Ուկրաինա եւ Վրաստան կատարվելիք այցի ժամանակ կոչ է անելու այդ երկրների ղեկավարությունը կատարել Հյուսիսատլանտյան միությունում պետությունների անդամության պահանջները: Այդ մասին ասվում է կիրակի Պենտագոնի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:       

Դրանում նշվում է, որ Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա եւ Ռումինիա նախքան Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպանը մասնակցելը: «Ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ուկրաինայում Օսթինը կընդգծի, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է, եւ կոչ կանի այդ երկրներին իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանական միությունում անդամության իրավունք ստանալ»,-նշվում է փաստաթղթում:

Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ Ռումինիան օրինակելի դաշնակից է: «Ռումինիան անում է գրեթե ամեն ինչ, ինչը մենք կարող ենք խնդրել ՆԱՏՕ-ի դաշնակցից, այնպես որ մենք հնարավորություն կունենանք պատասխանել դրան եւ երախտիք հայտնել»,-ասել են ԱՄՆ ՊՆ-ում:

«Բոլոր երեք պետություններն ունեն ելք դեպի Սեւ ծով, Օսթինը կքննարկի դրանց ղեկավարության հետ Սեւ ծովի անվտանգությունը, նա կփորձի ամրապնդել այդ երեք երկրների միջեւ համագործակցությունը»,-նշել են Պենտագոնում: Հաղորդվում է, որ Օսթինը կհանդիպի ԱՄՆ զինվորականների հետ, որոնք աշխատում են վրաց, ուկրաինացի եւ ռումինացի զինծառայողների հետ:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի միության նոր ռազմավարական հայեցակարգը, նշվում է հայտարարության մեջ: Նրանք նաեւ «կքննարկեն Ռուսաստանը»: Պենտագոնում նշել են, որ Հյուսիսատլանտյան միությունում ավելի ու ավելի շատ են քննարկում խնդիրները, որոնք բխում են Չինաստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ