News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Կառավարության որոշման մեջ։

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների:

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանել 2 տարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ