News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Իշխանությունը, ուժային կառույցները Գորիսի քաղաքային իշխանությանը որևէ բան չեն ասում կառուցվող այլընտրանքային ճանապարհի մասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը:

«Ուժային կառույցները մի բան են ասում՝ մի խանգարենք, բայց ես չեմ խանգարում: Մեզ չեն թույլատրում ինչ-որ բանի խառնվել: Մենք միայն ահազանգերի ժամանակ ենք կարողանում ինչ-որ հարց լուծել: Այլընտրանքային ճանապարհը սարքում են, բայց ինչքանով այն կարող է ծառայել ձմեռային եղանակին, չեմ կարող՝ ասել: Այլընտրանքային ճանապարհը շատ բարդ տարածքով է անցնում»,- նշեց նա:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ քաղաքում շատ ոստիկաններ են կուտակված:

«Այսքան ոստիկան է եկել, չգիտենք՝ քաղաքացուն ինչ պատասխանենք, թե ինչու են եկել: Ես շատ կուզեի որ այդ ոստիկանները լինեին սահմանամերձ գյուղերում, ոչ թե քաղաքում: Եթե թուրքն արդեն քո դուռն է հասել, ի՞նչ պետք է լինի: Մարդիկ չեն կարողանում հանգիստ դաշտ գնալ՝ իրենց ձմեռվա պաշարները բերելու: Ու մենք հույսներս դրել ենք, չգիտես՝ ում վրա: 30 տարի մեր երկիրն ազատագրեցինք, մի քանի ժամվա մեջ թուրքը հասավ իմ բակ: Ես չգիտեմ վաղն իմ թոռանը ինչ պետք է ասեմ՝ իմ մեդալներն ինչի համար եմ ստացել»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը:

Տպել
Ամենաշատ