News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի առավոտյան բիթքոինի փոխարժեքը ամրապնդվել է 62 հազար դոլարից բարձր մակարդակում: Binance բորսայում բիթքոինը թանկացել է 1.6 տոկոսով՝ մինչեւ 62.08 հազար դոլար: 62 հազար դոլարից բարձր բիթքոինը վերջին անգամ վաճառվել էր ապրիլի 17-ին: Սա ընդամենը 4.5 տոկոսով պակաս է 64.85 հազար դոլարի պատմական ռեկորդից: Հոկտեմբերի 16-ի գիշերը բիթքոինի գինը մոտենում էր 63 հազար դոլարի:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը թանկացել է 1.6 տոկոսով՝ մինչեւ 62.06 հազար դոլար: Դինամիկան ներկայացվում է մեկ օրվա կտրվածքով:

Հոկտեմբերին բիթքոինն արդեն թանկացել է գրեթե 42 տոկոսով՝ 43.82 հազար դոլարից: Կրիպտոարժույթի գինը վերադարձել է աճին սեպտեմբերին գրանցված 7 տոկոս անկումից հետո, որը հաջորդեց երկու ամիս անընդմեջ աճին հուլիս եւ օգոստոս ամիսներին՝ ընդհանուր գրեթե 35 տոկոսով: Ապրիլին 64.85 հազար դոլարի պատմական ռեկորդ էր գրանցվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ