News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է գնել ռուսական «Սու-35» եւ «Սու-57» կործանիչները, եթե ԱՄՆ-ն սառեցնի F-16-ների վաճառքը F-35-ից հետո, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը, Ռուսաստանը պատրաստ է թուրքական կողմի հետ բանակցել «Սու-35» եւ «Սու-57» կործանիչների վերաբերյալ, եթե Անկարան որոշի գնել դրանք: .

«Եթե գործընթացը (ԱՄՆ-ի կողմից F-16-ների վաճառքը եւ դրանց արդիականացումը) արդյունք չտա, ապա Թուրքիան առանց այլընտրանքների չի մնա: Անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է բացվել «Սու-35» եւ «Սու-57» կործանիչների թեման:
Մեր արդյունաբերությունն ամեն ինչ անում է մեր անվտանգությունն ապահովելու համար, եւ եթե լրացուցիչ բան անհրաժեշտ լինի, մենք միշտ կարող ենք ելք գտնել»,- ասել է Դեմիրը Kanal 7 հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչները, երբ այն դուրս մնացել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները պաշտոնական ծանուցում էին ուղարկել Թուրքիային՝ վերջին F-35 կործանիչների արտադրական ծրագրից բացառման մասին` Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով: Միացյալ Նահանգները չեղյալ հայտարարեցին F-35-ի արտադրության համատեղ հուշագիրը, որը ստորագրվել էր Թուրքիայի կողմից 2007 թվականի հունվարին՝  ստորագրելով այն F-35-ի նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Միացյալ Թագավորության, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ:

Ավելի վաղ Թուրքիան պարտավորվել էր 100 F-35 ինքնաթիռ գնել: Այն նաեւ ներգրավված է դրանց համար ավելի քան 1000 բաղադրիչների արտադրության մեջ: Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր հանրապետության արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, Թուրքիան շարունակում է արտադրել այդ բաղադրիչները՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ն բացառել էր երկիրն այդ նախագծից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ