News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը (IRIB)  տված հարցազրույցում, Հայաստանի տարածքում Արաքս  գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարևոր հարցերից մեկը Արաքս գետի աղտոտվածությունն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտոնյաների հետ»: Այս մասին հաղորդում է Pars Today-ը:

Մոնթազերին հավելել է, որ հանդիպումների ժամանակ որոշվել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Իրանում և Հայաստանում Արաքսի աղտոտվածությունը:

«Արաքս գետի հարցը կարևոր է երկու երկրների համար և մենք վճռական ենք այս խնդիրը հետապնդելու մինչև ցանկալի արդյունքին հասնելը»,-ասել է Իրանի գլխավոր դատախազը։

Նշվում է, որ Արաքսի երկարությունը 1072 կմ է: Արաքս գետը վերջին տարիներին աղտոտվել է Հայաստանի տարածքում գետը լցվող կեղտաջրերի հետևանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են...
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին
Հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Այս տարի նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք…
Ամենաշատ