News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի օրակարգի առանցքում կլինեն Եվրոպական միության համագործակցության ամրապնդումն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) ծրագրին մասնակցող հետխորհրդային երկրների հետ եւ Եվրոպայի դերի ամրապնդումը Պարսից ծոցի տարածաշրջանում:

«Արտգործնախարարները գաղափարներ կառաջարկեն նախարարների հանդիպման եւ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համար՝ ԵՄ-ի եւ ԱլԳ միջեւ ապագա համագործակցության նախագծերի համար»,- ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ն:

Նա հիշեցրել է, որ նոյեմբերին պետք է տեղի ունենա ԵՄ-ԱլԳ հանդիպումն ԱԳ նախարարների մակարդակով, իսկ գագաթնաժողովը՝ դեկտեմբերին: Դրանց նպատակն է ԵՄ-ի հետ Արեւելյան գործընկերության երկրների հետագա մերձեցումը՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես:

Երկուշաբթի Լյուքսեմբուրգում նախարարները կկենտրոնանան ԱլԳ երկրների վերականգնման վրա COVID-19 համավարակից հետո, նրանց տոկունության եւ բարեփոխումների վրա: Մասնավորապես՝ պատվաստանյութերի տրամադրման հարցում արեւելյան գործընկերների հետ համերաշխության վրա:

ԵՄ-ն Բելառուսին դեռ ԱլԳ ծրագրի մասնակից է համարում է ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ միասին, սակայն աշխատանքային մակարդակով սահմանափակ շփումներ ունի Բելառուսի իշխանությունների հետ: Ուստի Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ներկա չի լինի նոյեմբերյան հանդիպմանը, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դեկտեմբերյան գագաթնաժողովին: Բելառուսի ներկայացուցչի աթոռը դատարկ կլինի եւ առանց դրոշի:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Քաթար, ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա վերջերս կատարած այցից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ ամուր ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու ԵՄ արտաքին քաղաքականության նախագիծը վերակենդանացավ: Այն ձեւավորվել էր դեռ կորոնավիրուսային համավարակից առաջ, բայց հետո դրա իրականացումը կանգ առավ: Նախարարները կքննարկեն տարածաշրջանի նկատմամբ ԵՄ մոտեցումը, դրա երկրների հետ տնտեսական փոխազդեցությունը ԵՄ երկրների գլոբալ օրակարգում: Լրագրողների զրուցակիցը նշել է, որ այդ երկրներն իրենք «ունեն իրենց լավ պատկերացումները ԵՄ-ի հետ համագործակցության մասին»:

Երկուշաբթի կայանալիք խորհրդակցության ժամանակ եվրոպական արտգործնախարարները կքննարկեն նաեւ ԵՄ քաղաքականությունը  Նիկարագուայի նկատմամբ՝ հաշվի առնելով առաջիկա համընդհանուր ընտրությունները, ինչպես նաեւ իրավիճակը Եթովպիայում, Թունիսում, Արեւմտյան Բալկաններում, Կիպրոսում եւ ԵՄ ֆիզիկական ներկայության կարգավորումն Աֆղանստանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ հանձնակատարը կոչ է արել Փարիզին եւ Լոնդոնին կարգավորել Լա Մանշում միգրանտների հետ կապված իրավիճակը
Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան պետք է միգրանտների եւ ապաստան հայցողների իրավունքները դնեն Լա Մանշով միգրացիոն հոսքերը զսպելու իրենց ջանքերի կենտրոնում...
Եվրոպայում գազի գները կտրուկ աճել են
Գազի գներն աճում են այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ն կձգտի արգելափակել «Հյուսիսային հոսք 2» գազատարը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա...
Եվրոպայում 1000 խոր. մետր գազի գինը նորից ավելի բարձր է 1100 դոլարից
Եվրոպայում գազի գնի ընդհանուր աճը կազմում է մոտ 5 տոկոս...
ԱՄՆ եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանության հարցերով երկխոսության համար նոր խողովակ են պատրաստում
Նրա խոսքով՝ համագործակցության հնարավոր ոլորտները ներառում են կիբեռտարածության եւ կլիմայի փոփոխության հետ ․․․
Կապի մեջ ենք երկու կողմի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական...
Եվրամիությունը չորս խոշոր բանկերի ընդհանուր 390 մլն դոլարի տուգանել է
HSBC-ն տուգանվել է մոտ 200 մլն դոլարի․․․
Ամենաշատ