News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել վերացնել միապետի անձեռնմխելիությունը, որն ամրագրված է երկրի սահմանադրությամբ: Վարչապետը համապատասխան հայտարարությունն արել է երկուշաբթի Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:«Կարծում եմ, որ պետության ղեկավարի նկատմամբ այս կարգավիճակի ճանաչման կարիք չկա»,- ասել է Սանչեսը:-

Կարծում եմ, որ սա այլ դարաշրջանի արդյունք է, մեր ժողովրդավարության մեկ այլ օրինական փուլ, բայց՝ ոչ ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող համախմբված ժողովրդավարական փուլ»,- փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Իսպանիայի Սահմանադրության 56.3 հոդվածում ասվում է, որ «թագավորի անձն անձեռնմխելի է, եւ նա ենթակա չէ պատասխանատվության»: Ավելի վաղ վարչապետը չէր բացառել երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ միապետի անձեռնմխելիությունը սահմանափակելու համար:

Հայտարարությունները հնչել են Խուան Կառլոս I հետ կապված սկանդալի ֆոնին, ով հրաժարվել է Իսպանիայի գահից 2014 թվականին: Հենց Ֆիլիպ VI հոր հետ են կապում Իսպանիայի անցումը ժողովրդավարության: Չնայած Խուան Կառլոս I Իսպանիայում որեւէ մեղադրանք չի առաջադրվել, երկրում շարունակվում են մի քանի հետաքննություն, որոնք առնչվում են նրա գործունեությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ