News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար ՀՆԱ-ի իրական աճի տեսքով ազդեցությունը ԵՏՄ-ին ինտեգրման ողջ ժամանակահատվածի համար կազմում է 1,4 տոկոսային կետ: Այս մասին հոկտեմբերի 18-ին ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում կլոր սեղանի ժամանակ ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման վարչության փոխտնօրեն Յուլիա Տրեֆիլովան:

Նա հավելեց, որ միջին հաշվով 2017 թվականից ի վեր Հայաստանի տնտեսության տարեկան աճի տեմպը 0,3 տոկոսային կետով բարձր է եղել այն ցուցանիշներից, որոնք կարող էին դիտարկվել առանց ԵՏՄ-ին երկրի մասնակցության:    

«2020 թվականին ԵՏՄ-ում փոխադարձ առեւտուրը նվազել է 13,6%-ով: Այնուամենայնիվ, ինտեգրացիոն գործընթացները մեղմացրել են այս երեւույթները, քանի որ առանց դրանց անկումը կկազմեր գրեթե 19%: Մինչ օրս գրանցվել է առեւտրի 32% աճ, ինչպես նաեւ Միության հիմնական տնտեսական ցուցանիշների վերականգնում: 2015-ից 2020 թվականներին ԵՏՄ երկրների իրական ընդհանուր ՀՆԱ-ի աճը կազմել է 3,7%: Այս փոփոխության մոտ 0.5 տոկոսային կետը ինտեգրման արդյունք է: Ակնկալվում է, որ 2021 թվականին ԵԱՏՄ երկրների համախառն ներքին արդյունքի դինամիկայում ինտեգրումը ներդրում կարվի 0.14 տոկոսային կետում», - ասաց Տրեֆիլովան:

Այսօր, ըստ նրա, խնդիր է դրված ինտեգրումը հասցնել նոր մակարդակի, այդ թվում՝ թվայնացման ոլորտում՝ հաշվի առնելով այն զգալի ներուժը, որ ունեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը:

«Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 4% եւ Ռուսաստանի ՀՆԱ-ում ՝ գրեթե 3%», - ավելացրեց նա:

Անդրադառնալով «Ճանապարհորդիր առանց սահմանների» ծրագրին ՝ Տրեֆիլովան ասաց, որ ՊՇՌ թեստերի թիվը գերազանցել է 1 միլիոնը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում
Անհրաժեշտ է ավելի ակտիվորեն զարգացնել արդյունաբերական համագործակցությունը, ստեղծել նոր համատեղ...
Պուտինը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է կրթության միասնական չափորոշիչներ ներդնել
Նրա կարծիքով, ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները պետք է մտածեն ընդհանուր սկզբունքների ներդրման, գիտական...
Արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները. Փաշինյան
Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ…
ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների միասնական թվային համակարգի մշակումը կսկսվի 2024 թվականից  
Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին ընդհանուր համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտել, այժմ կողմերն ․․․
Հայաստանը եւ Ղրղզստանը միացել են ԵԱՏՄ-ի զարգացման ինստիտուտների կոնսորցիումին
ՌՆԳ-ն եւ ԵԱՏՄ երկրներում աշխատող նմանատիպ կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվել են․․․
Հայաստանը տարածաշրջանային յուրօրինակ էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան
Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ...
Ամենաշատ