News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ-ում բացառությունների եւ սահմանափակումների հետ կապված այս տարվա օգոստոսին նախանշվել էր 14 համակարգային խոչընդոտներ, որոնք առաջինը պետք է վերացվեն, եւ այդ հարցերը պետք է լուծվեն մինչեւ 2022 թվականը: Այս մասին հոկտեմբերի 18-ին ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասաց ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարի օգնական Դավիթ Եսայանը:

Հայկական կողմի համար հրատապ խնդիրների շարքում նա նշեց պրոֆեսիոնալ վարորդների ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

«Մենք նաեւ կարեւորում ենք ոսկերչական արդյունաբերության զարգացումը, ինչը կրկին մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Ոսկերչական արտադրանքի՝ երրորդ շուկա դուրս բերման ծրագրի շրջանակներում ստեղծվեց Եվրասիական ոսկերչական բյուրոն: Դրա առաջին նախագահը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը»,- հավելեց Եսայանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում ամենասուր խոչընդոտներն արգելքներն են:

«Այս ուղղությամբ նույնպես ինտենսիվ աշխատանքներ են տարվում: 2021 թվականին ԵԱՏՄ երկրները ռեկորդային թվով խախտումներ վերացրեցին՝ 15. այսինքն՝ Միության երկրները ճշգրտեցին իրենց օրենսդրությունը՝ դրանք հասցնելով ընդհանուր վերազգային հայտարարի»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ. ԵՏՄ-ն եւ Իրանը շահագրգռված են Հյուսիս-Հարավ ուղղության օգտագործմամբ
Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շահերի ընդհանրություն կա ․․․
Դեսպան. Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում
«Հայաստանն այս տեսանկյունից մեծ ներուժ ունի...
Երեւանում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը
Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 27-ին․․․
ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ. ՊԵԿ
Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը...
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևին. ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների վերաբերյալ…
Ժապարով. Էներգետիկ շուկայի ճգնաժամն ազդում է ԵԱՏՄ մակրոտնտեսական կայունության վրա
«Համավարակի ֆոնին ՀՆԱ-ի նվազում է գրանցվել ԵԱՏՄ բոլոր երկրներում...