News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը հանդիպում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

Միությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկրի անվտանգային խնդիրներին, տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելուն, երկրի ներսում առկա լարված բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելուն, Սփյուռքի ներուժն արդյունավետորեն օգտագործելուն առնչվող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպումը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ նախատեսված հանդիպումների շարքից հերթականն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ