News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանը գործում է «շատ բան պահանջիր՝ անհրաժեշտը ստանալու համար» սկզբունքով:
Այսօրվա լսումների արդյունքներից պարզ դարձավ, թե ինչ իրական նպատակ է հետապնդում Բաքուն՝ դիմելով ՄԴ, Հայաստանից հետ չմնալուց բացի, որն ավելի վաղ հայտ էր ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի:

Ելույթ ունենալով դատարանում՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը պահանջեց ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ՝ հայկական կողմին ստիպելու համար «դադարեցնել ականների տեղադրումը, Ադրբեջանին տրամադրել ականապատ տարածքների քարտեզները՝ ականազերծումը հեշտացնելու եւ հայկական խմբավորումների կողմից ռասայական ատելության ռասայական ատելության եւ բռնության  հրահրմանը վերջ տալու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Յուրաքանչյուրի համար, ով գոնե ինչ-որ կերպ ծանոթ է իրավիճակին, լիովին պարզ է առաջին եւ վերջին կետերի անհեթեթությունը. խոսքն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման մասին է: Մամեդովը դատարանին հայտնել է, որ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հայկական զորքերի կողմից տեղադրված ականները (ինչպե՞ս) սպանել կամ վիրավորել են առնվազն 106 ադրբեջանցու, այդ թվում` 65 խաղաղ բնակչի: Թե ինչ էին անում «խաղաղ ադրբեջանցիներն» այդ տարածքներում, չի հաղորդվում:

Անցյալ շաբաթ Հայաստանն Ադրբեջանին մեղադրել էր էթնիկ ատելություն սերմանելու մեջ եւ կոչ էր արել Բաքվին ազատ արձակել գերիներին: Ակնկալվում է, որ միջնորդության վերաբերյալ դատարանը որոշումներ կկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ