News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

«Ո՞վ հաղթեց» կամ «Ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։ Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն է կրել։

Հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է։

Մասնակցության ցածր ցուցանիշները խոսում են ժողովրդի և պետականության վտանգավոր օտարացման մասին։

Հայաստանում սրընթաց գնում է հասարակության կենցաղայնացում՝ ինչը լրացուցիչ ռիսկ է անվտանգային նման մարտահրավերներ ունեցող պետության համար։

 Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և  միավորների կենսական պահանջ։ Հունիսի 20-ի միավորներներից, ըստ էության, մասնակցել է միայն ՔՊ-ն, որն էլ կրել է պարտություն։

Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին։ Սա ուղիղ ահազանգ պետք է լինի Նիկոլի և « մեր դեմ խաղ չկա» հոգեբանությամբ իշխանական նեղ թիմի համար։ Գորիսի ընտրությունների դասերն են.

Հրաժարվել անձնական վատություններից, հարցերը անձնական հարթության մեջ տեղավորելուց։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ և անձնական վատությունները ունենում են հիշողություն։ Դա ոչ մեկին պետք չէ։ Հենց իշխանությունը հասկացավ սա և փոխեց իր ոճը, մթնոլորտը երկրում նկատելիորեն կլիցքաթափվի, ինչը ձեռնտու է առաջին հերթին իշխանությանը։

Կուրորեն հրահանգներ կատարող քննիչները, դատախազները, դատավորները պետք է ճիշտ հետևություններ անեն՝ գոնե սեփական շահի գիտակցումով։

Որքան էլ զավեշտալի հնչի բայց ՏԻՄ ընտրություններից հետո նվազել են ժողովրդի անունից խոսելու ՝ թե իշխանության, թե խորհրդարանական ընդդիմության իրավունքները։

Ակնհայտ է դառնում նոր կոնսոլիդացիոն օրակարգի անհրաժեշտությունը։ Հասարակությունը միավորող գաղափարների կարիք ունի։

Հանրային տրամադրությունները  և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ  գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահազանգեր ենք ստանում անմարդկային հետապնդումների, որոշ պաշտոնյաների կողմից բիրտ ահաբեկումների մասին․ Վանաձորի քաղաքապետ
Հայցում եմ այն մարդկանց,կոլեկտիվների ներողամտությունը,ում չեմ այցելում,հանդիպումներ չեմ ունենում։ Ինձ ճանաչողները գոնե գիտեն իմ...
Թեկնածուները դադարեցնում են քարոզարշավը
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից մի քանիսի ընտրացուցակը...
«Մենք լուրջ ուժ ենք». Ախուրյանում ՔՊ–ն փորձում է «Իկիլիկյան» դաշինքին շարքից հանել
Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը. այսօր՝ նոյեմբերի 15–ին, ժամը 16։00–ին, նշանակված է նիստը...
«Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջարկում է բանավեճ կազմակերպել Մասիսի համայնքի ղեկավարի թեկնածուների միջև
Նշենք, որ Մասիսի գործող համայնքապետը Դավիթ Համբարձումյանն է…
Կապանից ու մի քանի այլ համայնքներից ընտրական հանցագործության մասին ահազանգեր չեն եղել. Գոռ Աբրահամյան
Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ...
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է...