Բաքվի պահվածքը վկայում է կառուցողական երկխոսության գնալու եւ հայկական տարածքներից իր օկուպացիոն զորքերը դուրս բերելու դժկամության մասին: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորը խոստովանեց, որ կցանկանար պարզել, թե ինչ պաշտպանական համակարգ է ձեւավորվել նշված հատվածներում:
«Ինձ համար կարեւոր է իմանալ՝ արդյո՞ք Հայաստանի զինված ուժերն ունակ են արդյունավետ մարտական հերթապահություն իրականացնել, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում համապատասխան պաշտպանական գործողություններ իրականացնել: Կա եւս մեկ հնարավոր հանգամանք, որը չի արտացոլվել Գլխավոր շտաբին ուղղված իմ պաշտոնական հայտի մեջ: Փաստացի մայիսին թույլատրվեց ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք, եւ մինչ օրս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Այդ թերամշակումը պահպանվում է մինչ օրս: Դա մեզ դրդում է նոր ակնհայտ եզրակացությունների. կա՛մ ինչ-որ պայմանավորվածություն կար այդ տարածքները թշնամուն փոխանցելու վերաբերյալ, կա՛մ կատարվեց կոնկրետ հանցագործություն, եւ երկրի սահմանների մեծ մասը պարզապես չպաշտպանվեց»,- պարզաբանեց ընդդիմադիրը:
Նա նաեւ նշեց, որ խոսքը սահմանամերձ շրջանների մասին է, որտեղից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր հայելային կերպարով հետ քաշել հայկական եւ ադրբեջանական զորքերը:
Ըստ խորհրդարանականի՝ ադրբեջանական կողմը ոչ միայն հետ չի քաշվել, այլեւ ամրապնդվել է նախկինում գրավված դիրքերում, ինչը հստակ ցույց է տալիս կառուցողական երկխոսության գնալու եի հայկական տարածքներից իր օկուպացիոն զորքերը դուրս բերելու Բաքվի դժկամությունը: