News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Երկու օր առաջ Արցախի առողջապահության նախարարը, պետնախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են հոկտեմբերի 14-ին Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ զինվորներից մեկը գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում, որըտ գլխի բեկորային վիրավորում էր ստացել, նրան վիրահատել են. «Հիմա վիճակը լավ է: Մնացած զինվորները զինվորական հոսպիտալում են: Այն զինվորները, որոնք մնացել են Արցախում, նրանք ավելի թեթեւ վիրավորում են ստացել: Նրանց կյանքի ոչ մի վտանգ չի սպառնում, զինվորները վիրահատվել են մեր բժիշկների կողմից, վիճակը կայուն է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Վիրավոր զինվորներից 4-ին տեղափոխել են Հայաստան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն իրականացնում է մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցում․ արցախյան ՀԿ-ների հայտարարությունը
Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը․․․
Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գա եւ աշխատի. Անդրանիկ Քոչարյան
Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե  մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները...
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերիների հետ
Ձերբակալվածներին հասանելի են գրքերը եւ տեղեկատվական նյութերը (իրենց լեզվով), ինչպես նաեւ նրանց հնարավորություն է․․․
Նովի Պազարի քաղաքապետը ստորագրել է անօրինական փաստաթուղթ իր քաղաքի եւ օկուպացված Շուշիի քույր քաղաքներ լինելու մասին
Սերբական քաղաքի ղեկավարն անօրինական փաստաթուղթ է ստորագրել...
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությո՞ւնը
Դեսպանության հայտարարությունը ենթարկվել է զգալի «ճշտումների»...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ