News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որից՝ 8-ը նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 13, զենք-զինամթերքի առգրավման՝ 10, ընտանեկան բռնության՝ 6, սառը զենքի հայտնաբերման՝ 5, ծեծի՝ 4, խուլիգանության և ընտրական իրավունքի խախտման՝ 2-ական, կողոպոտի, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, որսագողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծանր վիրավորանքի, թմրանյութի իրացման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ավազակային հարձակման՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանյան փողոցում անհայտ անձը գողացել էր երիտասարդի բջջայինը. Գողացված հեռախոսը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը…
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է ավելի քան 50 ոստիկան
Նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր եւ շշեր են նետել․․․
Սամարայում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հետախուզվող 33-ամյա Արմենին գտել են Երեւանում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին…
2 անձի դանակահարած Եղեգնաձորի բնակիչը կալանավորվել է
Վերջինս, նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին...
Խուլիգանություն մարզադաշտի տարածքում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին…
Բելգիացին ինքնասպան է եղել արհեստական ինտելեկտի հետ երկու ամիս շփվելուց հետո. L'Avenir
Բելգիացին, որը տարվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եւ շուրջ երկու ամիս քննարկել արհեստական ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ