News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Արտաշատի բաժին՝ հայտնելու, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, որը գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց ինքնությունը. 30-ամյա տղամարդը Դալար գյուղի բնակիչ էր ու հիվանդանոց էր տեղափոխվել հենց Դալարից։ Գյուղ մեկնած քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, օպերատիվ միջոցառումներով պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել գյուղի Սաղաթելյան փողոցում, որտեղ նախ վեճ էր եղել։

Այդ ընթացքում մասնակիցներից մեկը մահակով խփել էր 30-ամյա տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին։ 20-ամյա կասկածվողը, որը նույնպես Դալարի բնակիչ է, կարճ ժամանակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիքներից մահակը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին
Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ...
Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ...
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու կդատեն սեռական բռնության եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը․․․
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Ամենաշատ