News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում, արագ արձագանքում ու բացահայտում, ինչպես և աչալուրջ հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։

Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 3, առանց վարորդական վկայականի՝ 2, ժամկետանց վարորդական վկայականով՝ 2 անձ, 11 անձ էլ մեքենան վարել է՝ չունենալով տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար համապատասխան կարգ։ 1 տրանսպորտային միջոց շահագործվել է փոխարնիված համարանիշերով, 7-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Հայտնաբերվել է ստանդարտին չհամապատասխանող լուսային ու ձայնային ազդանշաններով  2 մեքենա։ 

Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, հայտնաբերել մահակներ ու դանակներ, ինչպես և  հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 10-ից ավելի անձի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ավազակություն Սուրենավանում․ Արարատի համայնքային ոստիկանների բացահայտումը
Մարտի 22-ին Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում...
Ամենաշատ