News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Չեմ բացառում, բայց այս պահին չեմ կարող պատասխանել, տեսնենք, թե ինչպես կստացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը:

«Մենք քանի անգամ հայտարարել ենք, որ  ՔՊ-ի հետ չենք կազմելու կոալիցիա, չենք բացառում համագործակցությունը մյուս ուժերի հետ, եթե ցանկանան մեզ հետ համագործակցել, որովհետեւ այդպիսի արմատական ընդդիմություն ես չեմ տեսնում մեր դաշտում: Մենք արմատական ընդդիմություն ենք եւ եթե որեւէ ուժ ցանկանա մեզ հետ կոալիցիա կազմել, մենք բնականաբար, կողջունենք, բայց չեմ կարծում, թե կգտնվեն այդպիսի ուժեր:

Հասկանալի է, որ այս պահին բոլորն էլ ուզում են իշխանություն դառնալ, իշխանության հետ կոալիցիա կազմել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նորընտիր ավագանու նիստում ՀՀԿ-ն առաջադրելու է համայնքապետի թեկնածու, Ղուկասյանը հստակ պատասխան չտվեց. «Ընթացքը ցույց կտա: Դեռ չենք քննարկելի»:

Նա խոստովանեց, որ ընտրության արդյունքներն իր համար սպասելի չէին. «Հաստատ համոզված էի, որ ժողովուրդն այսքան ձայն չի տա ՔՊ-ին: բայց այնտեղ շատ պատճառներ կան, որոնց հիման վրա այդ ձայները ստացան: Բոլորդ տեսաք, թե ինչ վարչական ռեսուրս կիրառվեց՝ խախտելով ընտրական օրենսգրգի տարբեր դրույթներ»:

Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն «Բալասանյան» դաշինքը ստացել է  ձայների 36․58 տոկոսը,  ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր...
Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում այս պահին չունենք. Փաշինյան
Ցավոք, գնումների եւ այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան, եւ այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահյատում, կարեւորն այն է, որ ոչ մի  բան անարձագանք չի մնում...
ՀՀԿ-ն չի քննարկել Երեւանի քաղաքապետի ընտրությունների հարցը. Շարմազանով
Նա վստահեցրեց, որ անգամ այդ թեմայով խոսակցություններ չեն եղել․․․
Սիսիան եւ Անի համայնքներում այսօրվանից նախընտրական քարոզարշավ է
ՔՊ–ի ընտրական ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը. նա վարչապետի որոշմամբ, դեկտեմբերի 8–ից զբաղեցնում է  Անի համայնքի ղեկավարի պարտականությունները...
Սիսիան և Անի համայնքների  ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները գրանցվել են. ԿԸՀ
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում...
ԿԸՀ-ն փետրվարի 20-ից մարտի 20-ն ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ
Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները...
Ամենաշատ