News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Ավարտվեցին Դիլիջան համայնքի ավագանու ընտրությունները, Նախնական արդյունքներով «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է վավեր քվեաթերթիկների շուրջ 8%-ի չափով քվեներ՝ այդպիսով ստանալով խմբակցություն ձևավորելու իրավունք: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու որոշում» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս փոքրիկ ձեռքբերումը առաջին քայլն է՝ դեպի հաղթանակներ գնալու ճանապարհին, և մեր առաջին ներկայությունը՝ հանրային կառավարման մարմիններում:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիլիջանցիներին, որոնք քվեարկել են մեր օգտին, ափսոսանքով ենք արձանագրում, որ ընտրողների մի զգալի հատված որոշեց չմասնակցել ընտրություններին և սեփական համայնքի վաղվա օրվա որոշմանը` այդպիսով կանխորոշելով կառավարող ուժի հաղթանակը: Այնուամենայնիվ, կհանդիպենք ամենամոտ ապագայում` քննարկելու խնդիրներն ու անելիքները։

Առաջիկայում պլանավորում ենք նոր հաջողություններ գրանցել նաև Հայաստանի այլ համայնքներում։

Ցավով ենք արձանագրում ամեն հաջորդ ընտրության ժամանակ խորացող բացասական դինամիկան` վարչական ռեսուրսի, սպառնալիքների համակարգված կիրառության ավելացող ծավալներով։

Տպել
Ամենաշատ