News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը


Շուշիի պաշտպանության մարտերում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու շնորհված մեդալն այսօր հանձնել են Վահեի ծնողներին։

21–ամյա Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 9–ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։ Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ