News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թայվանական տեխնոլոգիական հսկա Foxconn-ը երեք էլեկտրամեքենա է ներկայացրել, ինչը մեծացրել է էլեկտրամեքենաների արագ ընդլայնվող շուկայում խոշոր խաղացող դառնալու հավակնությունը, հաղորդել է AFP-ն:

Էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող Foxconn-ն արդեն առանցքային դեր է խաղում Apple-ի iPhone-ների եւ գաջեթների հավաքման գործում աշխարհի շատ առաջատար բրենդների համար:

Սակայն այն արագ շարժվել է էլեկտրոնիկայի հավաքումից զատ անցել է դիվերսիֆիկացիայի եւ ներդրումներ կատարել էլեկտրամեքենաներում:

Ցուցադրված մոդելները՝ սեդան, ամենագնաց եւ ավտոբուս, հայեցակարգային ավտոմեքենաներ են, որոնք Foxconn-ը հույս ունի ստեղծել այլ արտադրողների հետ համատեղ:

Foxconn-ի հիմնադիր Թերի Գոուն ներկա է եղել իր «Model E» սեդանի շնորհանդեսին եւ ասել, որ ընկերության էլեկտրական մեքենաները «ցուցադրում են Թայվանի ընդհանուր արդյունաբերական հզորությունը»:

Սպասվում է, որ «Model C» սպիտակ ամենագնացը Թայվանի շուկայում կհայտնվի 2023 թվականին:

«Model Т»  էլեկտրական ավտոբուսը կարող է սկսել գործել հարավային Գաոսյուն քաղաքում արդեն հաջորդ տարի:

Foxconn-ը մոտ 355 մլն դոլար է հատկացրել 2020 թվականին էլեկտրամոբիլներ արտադրելու համար, եւ ընկերությունը հայտարարել է, որ իր ներդրումները կաճեն առաջիկա երկու տարիների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ