News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խաչակիրների ժամանակաշրջանին պատկանող տպավորիչ 1 մետրանոց թուրը ջրասուզակի կողմից հայտնաբերվել է Կարմելի ափերի մոտ՝ ծովի հատակին, հայտնել է Իսրայելի հնությունների վարչությունը (IAA):

«Թուրը, որը պահպանվել է իդեալական վիճակում, գեղեցիկ եւ հազվագյուտ գտածո է եւ, ըստ երեւույթին, պատկանել է խաչակիր ասպետի»,- ասել է IAA-ի կողոպուտների կանխարգելման բաժնի տեսուչ Նիր Դիստելֆելդը: «Այն ծածկված է ծովային օրգանիզմներով, բայց, ամենայն հավանականությամբ, երկաթից է պատրաստված: Հաճելի է գտնել արտեֆակտ, որը ձեզ կտանի 900 տարի առաջ, այլ դարաշրջան՝ ասպետներով, զրահներով եւ թրերով», հայտնում է Jpost-ը:

«Կարմելի ափը պարունակում է բազմաթիվ բնական ծոցեր, որոնք փոթորիկների ժամանակ ապաստան են եղել հնագույն նավերի համար, եւ ավելի մեծ ծովախորշեր, որոնց շուրջ զարգացել են ամբողջ բնակավայրեր եւ հնագույն նավահանգստային քաղաքներ, ինչպիսիք են Դորը եւ Ատլիտը»,- ասում է IAA-ի ծովային հնագիտության բաժնի տնօրեն Կոբի Շարվիտը: «Այս պայմանները վաղեմի ժամանակներից գրավել են առեւտրային նավերին, որոնք հարուստ հնագիտական գտածոներ են թողել: Վերջերս հայտնաբերված թուրը նման գտածոներից մեկն է միայն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ