News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ում իր առաքելության դադարեցման մասին Ռուսաստանի հայտարարությունը էլ ավելի է բարդացրել տագնապալի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, փոխանցում է Reuters- ը:

«Սա բարդացնում է իրավիճակը, որն առանց այդ էլ բարդ էր: Գերմանիան ՆԱՏՕ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ երկխոսության էր ձգտում»,- Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մաասը՝ հավելելով, որ Ռուսաստանը նախապես ազդարարել էր բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամության մասին:

«Մենք պետք է ավելի ու ավելի գիտակցենք, որ Ռուսաստանը, կարծես, այլեւս չի ցանկանում (երկխոսություն)»,- շարունակել է նա: «Այս որոշումը, որն ընդունվել է Մոսկվայում, ավելի, քան պարզապես ցավալի է... Այն լրջորեն կվնասի հարաբերություններին»:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը նոյեմբերի սկզբից դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը՝ Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու դաշինքի որոշումից հետո: Բացի այդ, կդադարեցվի Կապի ռազմական առաքելության եւ Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի գործունեությունը:

Հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ն հայտարարել էր կազմակերպությանը կից ռուսական առաքելության թվի կրճատման մասին` 20-ից հասցնելով 10 մարդու, ութ դիվանագետի հավատարմագրումը հետ է կանչվել, եւս երկու թափուր պաշտոններ վերացվել են: Դաշինքը ռուս դիվանագետներին մինչեւ հոկտեմբերի վերջը ժամանակ է տվել՝ Բրյուսելից հեռանալու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ