News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Կիպրոսի պաշտպանության նախարար Հարալամբոս Պետրիդեսը կոչ է արել ավելացնել ծախսերը գրեթե կես միլիարդ եվրոյով եւ նոր սպառազինություն բերել՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ գնալով ավելի թշնամական դիրքորոշումը, գրել է Cyprus Mail-ը:

Պետրիդեսը հիմնավորել է անվտանգության ծախսերի ավելացման անհրաժեշտությունը, երբ ներկայացրել է Պաշտպանության նախարարության 2022 թվականի բյուջեն:

Նա մանրամասն ներկայացրել է 2022 թվականի 470 մլն եվրո բյուջեն, որը նախորդ տարվա բյուջեից 12.3 մլն եվրոյով պակաս է: Այնուամենայնիվ, Պետրիդեսը նշել է, որ կա լրացուցիչ 44.7 միլիոն եվրո պաշտպանական բյուջե, որը նա ակնկալում է, որ պահպանվելու է 2022 թվականին:

Պետրիդեսը նաեւ ներկայացրել է պաշտպանական ուժերի երկարաժամկետ եւ ընդարձակ ծրագիրը` լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են զորակոչիկների տարեկան հավաքագրման կրճատումը եւ հնացած համակարգերը:

Նրա խոսքով՝ այն միջոցներից մեկը, որին պետք է ուշադրություն դարձնել, օրենսդրական դաշտի պարզեցումն ու նորացումն է՝ երիտասարդների՝ զորակոչից խուսափելը կանխելու համար:

Սակայն Պետրիդեսը նաեւ հայտարարել է, որ տարեկան զորակոչը նվազել է, առաջին հերթին՝ Կիպրոսում ծնելիության մակարդակի անկման պատճառով, ինչի հետեւանքով վերջին մեկ տարում 950-ով պակաս նորակոչիկներ կան:

Նրա խոսքով՝ այլ երկրների հետ կապերի խորացումն Ազգային գվարդիայի գերխնդիրն է: Նա ընդգծել է ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերի եւ ԵՄ-ի ավելի մեծ ռազմավարական ինքնավարության ձգտման կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ