News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է քրեականացնել մարմնավաճառությունը, հայտնել է BBC-ն:

Սոցիալիստական ​​կուսակցության՝ Վալենսիայում կայացած եռօրյա համագումարի ավարտին իր կողմնակիցների հետ զրույցում Սանչեսը ասել է, որ այդ պրակտիկան «ստրկացնում է» կանանց:

Մարմնավաճառությունը Իսպանիայում ապաքրեականացվել է 1995 թվականին, իսկ 2016 թվականին ՄԱԿ-ի գնահատականներով՝ երկրի սեքս-արդյունաբերությունը գնահատվել է 3.7 միլիարդ եվրո: 2009 թվականի հարցման արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր երրորդ իսպանացին վճարել է սեքսի համար:

Այնուամենայնիվ, 2009 թվականին հրապարակված մեկ այլ զեկույցից կարելի է ենթադրել, որ այդ ցուցանիշը կարող է հասնել 39 տոկոսի, իսկ 2011 թվականին ՄԱԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Իսպանիան մարմնավաճառության երրորդ ամենամեծ կենտրոնն է աշխարհում Թաիլանդից եւ Պուերտո Ռիկոյից հետո:

Իսպանիայում մարմնավաճառությունը ներկայումս չի կարգավորվում, եւ չկա պատիժ նրանց համար, ովքեր կամավոր սեքսուալ ծառայություններ են առաջարկում, եթե դա տեղի չի ունենում հասարակական վայրերում: Այնուամենայնիվ, սեքս-աշխատողի եւ հավանական հաճախորդի միջեւ միջնորդելն անօրինական է:

Ապաքրեականացումից հետո արդյունաբերությունը ծաղկել է, եւ Իսպանիայում մոտ 300.000 կին մարմնավաճառ է աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ