News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, սկսել է քննել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։

Հարցի քննության ընթացքում Դատավոր Մարաբյանը միջնորդեց կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը։

«Դատական օրենսգիրք 142-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։ Այս նորմը հակասում է Սահմանադրության 162-րդ եւ 164-րդ հոդվածին»,- նշեց դատավորը։

Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի կալանքը փոփոխելու որոշումը կայացնելուց հետո։

«Ինձ արդարացնելու համար հարկադրված եմ ստանձնել Ժիրիկ Սիրեկյանյանի պաշտպանությունն արդեն ԲԴԽ-ում, որպեսզի ապացուցեմ, որ օրենքը կիրառել եմ ճիշտ, փաստերին ու ապացույցներին տվել եմ իրավաչափ գնահատական։

Որպեսզի պաշտպանվեմ ինձ վերագրվող օրենքի խախտում թույլ տված լինելու հանգամանքից, ստիպված եմ իմ կողմից քննած գործի հանգամանքները դարձնել քննության առարկա նաեւ ԲԴԽ-ում։ Այսինքն՝ ստացվում է, որ ԲԴԽ-ն է դառնում այն գործով դատարան, որը քննվել է իմ նախագահությամբ։ ԲԴԽ-ն ինձ պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելուց հարկադրված է լինելու՝ լուծել նաեւ իմ կողմից քննած գործը եւ միայն այն դեպքում է որոշում կայացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, երբ հիմնավորելու է, որ ես թույլ եմ տվել դատավարական կամ նյութական նորմի խախտում»,- դատավոր Մարաբյանը։

Տպել
Ամենաշատ