News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Թուրքիան իր էքսպանսիոնիստական, նեոօսմանյան քաղաքականությամբ կարողացավ մի կողմ հրել իր անմիջական հարեւանությամբ գտնվող բոլոր երկրներին: Այս մասին Kathimerini-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը:

«Դրա համար պետք է մեծ ճկունություն, դա պետք է ուումնասիրել՝ ինչպես կարող է երկիրը կարճ ժամանակամիջոցում քանդել հարաբերությունները, որոնք կառուցել է տասնամյակներ:

Քանի դեռ Թուրքիան չի փոխում իր վարքագիծը, այսինքն՝ եթե նա չդադարի վրդովեցնել Միջերկրական ծովում հանգստությունը՝ սպառնալով պատերազմով, գրավելով անօրինական տարածքներ, զորքեր եւ վարձկաններ ուղարկելով տարածաշրջանի այլ երկրներ եւ դառնալով ծայրահեղ իսլամական շարժումների ու կազմակերպությունների ապաստան ու դաշնակից, վերը նշված երկրի հետ հարաբերությունների բարելավման հնարավորությունները սահմանափակ են: Բայց մի կարեւոր բան ավելացնեմ։ Հունաստանը չի ցանկանում մեկուսացնել Թուրքիային տարածաշրջանային համագործակցության մեխանիզմներից: Հունաստանը կարծում է, որ այդ մեխանիզմներին մասնակցելը օգուտ կբերի թուրք հասարակությանը, եւ մենք կողջունենք նման հեռանկարը, եթե, իհարկե, Թուրքիան կատարի մասնակցության պայմանները: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե Թուրքիան հարգի միջազգային իրավունքները, դադարեցնի պատերազմը եւ չխախտի ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները, ապա մենք կողջունենք համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հիմունքներով:

Կոնգրեսը, եւ հատկապես ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ սենատոր Բոբ Մենենդեսի նախագահությամբ, հստակ դիրքորոշում է որդեգրել Թուրքիայի հետընթացի եւ նրա կողմից հակաժողովրդավարական ու հակաարեւմտյան հետագծի ընդունման վերաբերյալ, որն անհամատեղելի է այն բանի հետ, ինչ ցանկանում է թուրքական հասարակության մեծամասնությունը: Թույլ տվեք հիշեցնել 2019 թվականի արեւելյան Միջերկրածովյան օրինագծի, ինչպես նաեւ Հունաստան-ԱՄՆ ռազմական եւ միջխորհրդարանական համագործակցության օրինագիծի մասին, որը հիմնականում վերաբերում է Հունաստանին: Օրինագիծը ներառում էր կարեւոր դրույթներ, ներառյալ, ի թիվս այլ բաների, երկկողմ ռազմական համագործակցության հստակ ամրապնդում, այն բացում է F-35-ի գնման եւ «3+1» գործընկերության (Հունաստան, Կիպրոս, Իսրայել եւ ԱՄՆ) ամրապնդման Հունաստանի հնարավորությունը:

Մյուս կողմից, ԱՄՆ վարչակազմում կան կադրեր, որոնք դեռ ավելի պահպանողական մոտեցում են ցուցաբերում, որոնց հիմնական նպատակը «Թուրքիան չկորցնելն» է Արեւմուտքի համար, հատկապես հետէրդողանյան շրջանում: Այս մոտեցումն արդեն հնացած է: Թուրքիան գնում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից առաջավոր սպառազինություն, կառուցում է ոչ արեւմտյան ծագման միջուկային ռեակտոր եւ դաշինքի մեջ չմտնող երկրներում, Սիրիայում ու Լիբիայում, հասել է modus vivendi-ի: Ներկայիս Թուրքիան ոչ մի կերպ նման չէ երկու տասնամյակ առաջ եղած երկրին, առավել եւս մի երկրի, որը 1952 թվականին դարձել է ՆԱՏՕ-ի մասը: Սա այն է, ինչ պետք է հասկանա Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի բյուրոկրատիան»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ