
Միացյալ Նահանգները չի հաստատել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը F-16 կործանիչներ վաճառելու առաջարկ է արել Անկարային: Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը Անկարային կործանիչներ գնելու առաջարկ չի արել, փոխանցում է Reuters-ը:
«Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ը որեւէ ֆինանսական առաջարկ չի արել Թուրքիայի կողմից F-16-երի հայտի հետ կապված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Էրդողանը կիրակի ասել է, որ Միացյալ Նահանգները F-16 կործանիչներ է առաջարկել Թուրքիային՝ F-35-ի ծրագրում ներդրումների դիմաց, որից Անկարան դուրս է մնացել ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումից հետո: