News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեր բանակն ամուր կանգնած է իր տեղում ու ոչ մի սադրանքի մենք չենք տրվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել, այդ տնակների տեղադրման աշխատանքներն են այժմ իրականացվում։ Առաջիկայում բոլոր մեր դիրքերում մենք կունենանք տնակներ, որտեղ մեր զինվորները կունենան նորմալ կացարաններ։ Տնակների հարցը վերջնական կլուծվի մինչև մեկ ամսից: Այս պահին 80 տոկոսից ավելիի հարցը լուծված է, կացարաններում են», - ասաց մարզպետը՝ հավելելով, որ հակառակորդն ամրացման աշխատանքներ չի իրականացնում։

«Այսօր եմ զրուցել մեր կորպուսի հրամանատարի հետ, ով ասաց, որ նման բան գոյություն չունի, այսինքն նրանք չեն ամրանում այդ տեղերում: Այն հատվածներում, որտեղ իրենք առաջ են եկել, մխրճված են մեր տարածքում, այնտեղ իրենք ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում։ Իրենց մոտ տեղափոխել են վառելափայտ, երևի, արդեն պարզ է, թե ինչի համար», - ասաց Գեղարքունիքի մարզպետը:

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։

«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ», - նշել էր ՄԻՊ-ը։

Տպել
Ամենաշատ