News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կատարված անձնական խուզարկությամբ օպերլիազորներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի ամբողջ գումարը ծրարի մեջ դրված վիճակում:

Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաև նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք, նրանց կաշառք տված անձանցից 3-ը, որոնց՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նույն օրը նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական իրադրությունից բխող անհրաժեշտ դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարունակվում են:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, ձեռնպահ մնալ պետության տնտեսական հիմքերի կայունությանը սպառնացող կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների մեջ ներգրավվելուց և զգուշացնում, որ այդպիսիք արժանանալու են կոշտ հակազդեցության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բուրունդիի մայրաքաղաքի գլխավոր բանտում բռնկված հրդեհի զոհ է դարձել առնվազն 38 բանտարկյալ
Փոխնախագահ Պրոսպեր Բազոմբանզան չի նշել հրդեհի պատճառը․․․
Դատախազությունն ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ
Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը...
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը. Գործի է դրվել ինքնաձիգ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի…
Երբ ես հասա այդտեղ, ծեծկռտուքն արդեն սկսված էր․ Հրաչյա Հակոբյան
Չգիտեմ՝ ով է մեղավոր․․․
Ծեծ և հայհոյանք ԱԺ-ում. Սաղաթելյանի օգնականը պնդում է՝ իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրների օգնականներին
Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին...
Տղամարդը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող բազմաֆունկցիոնալ կենտրոնում
«Նախնական տեղեկություններով՝ կոնֆլիկտի արդյունքում, որը ծագել է պահակի՝ դիմակ կրելու խնդրանքից, այցելուն հանել է զենքը եւ սկսել է կրակել...
Ամենաշատ