News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին կալանքի տակ ակտիվիստ Օսման Քավալային պահելու առիթով նրանց հայտարարությունների պատճառով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով գերատեսչության աղբյուրներին։

Մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, նշված երկրների դեսպանները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ էին արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Քավալային։

Սպասվում է, որ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները նախարարություն կգնան երեքշաբթի առավոտյան։

Քավալան ձերբակալվել էր 2017թ. հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը նրան կալանավորելու վճիռ է կայացրել «սահմանադրական կարգը փոխելու և գործող կառավարությունը տապալելու փորձի» համար։ Թուրքիայի իշխանությունները Քավալային նաեւ մեղադրել են բողոքի ցույցերին մասնակցելու համար, որոնք տեղի են ունեցել 2013թ.։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ