News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տարվա սկզբին տնտեսության համար պատասխանատու պաշտոն զբաղեցնողը խոստացավ տնտեսության երկնիշ աճ, միլիարդավոր ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Դաթեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տարին մոտենում է ավարտին։

2021թ․ հունվար-օգոստոսին․

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է խոստացածի կեսից էլ պակաս չափով՝ 4,9 տոկոսով։ Նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 0,3 տոկոսային կետով։

Ի դեպ, հարևան Վրաստանում տնտեսությունն աճել է երկնիշ՝ շուրջ 12 տոկոսով։

Օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 280 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ 85,7 միլիոն ԱՄՆ դոլար։ Խոստացած միլիարդավոր դոլարից պակաս է պատիկներ անգամ։

Այս ժամանակահատվածում երկնիշ (12 տոկոսով) և շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով աճ ապահոված ցուցանիշ էլ կա։ Դա Հայաստանի պետական պարտքն է։

2021թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրվեց առանցքային մեկ այլ ցուցանիշի երկնիշ աճ ևս։ Խոսքը սննդամթերքի գների 10,2 տոկոսով աճի մասին է։ Վերջինիս առաջանցիկ աճը շարունակվում է՝ ուղղակիորեն նվազեցնելով քաղաքացիների իրական եկամուտներն ու բարեկեցությունը ․․․

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ