News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պարոն Մանուկյան, դուք այսօր կրկին չներկայացրեցիք Արթուր Ղազինյանին, դուք փորձեցիք ինչ-որ տարատեսակն դիվիդենտներ հավաքել, ինքներդ էլ չհասկանալով, թե ինչի շուրջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում դիմելով «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նշենք, որ այսօր կրկին քննարկվում էր ԱԺ այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանին առաջադրելու հարցը:

«Երկու օր առաջ կառավարությունը ԱԺ լիագումար նիստերի դահլիճում էր, այնտեղ էր նաեւ պաշտպանության նախարարը, եւ ձեր կողմից չհնչեց այն հարցերից որեւէ մեկը, որոնք դուք ուզում էիք , ըստ երեւույթին, բարձրացնել հանձնաժողովի արտահերթ նիստում»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ նշելով, որ հարց չի տվել, որովհետեւ գրավոր էր հարցեր ուղղել պաշտպանության նախարարին. «Այդ հարցերին մի լղարիկ պատասխան է եկել: Հարցեր դեռ կտանք, նաեւ այսօր կտանք պաշտպանության փոխնախարարին»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում էլ ինչու էր պետք ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց. «Պաշտպանության նախարարին մի քանի հարց եմ ուղարկել.

1.            Արդյոք 2020-ի դեկտեմբերի 17-18-ին եւ դրան հաջոդրող օրերինՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ու կամավորական խմբերի հետքաշման համար տրվել է գրավոր պաշտոնական հրաման: Եթե այո, ապա ում կողմից, խնդրում եմ տրամադրել դրա պատճենը:

2.            Նման հրամանի առկայության պարագայում ինչի՞ հիման վրա է այդպիսի որոշում կայացվել:

3.            ԶՈՒ ստորաբաժանումների եւ կմավորական խմբերի հետքաշումից առաջ Հայաստանի, այդ թվում պաշտպանության նախարարի կողմից տսորագրվե՞լ է որեւէ փաստաթուղթ՝ անկախ փաստաթղթի կարգավիճակից, որեւէ այլ երկրի կամ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ,

4.            Եթե այո, ապա կոնկրետ ում կողմից է ստորագրվել;: Խնդրում եմ տրամադրել պատճենը,

5.            Եթե այո, ապա արդյոք նախքան դրա ստորագրումը բանակցությունների համար հայկական կողմից կազմավորվել է պատվիրակություն, ում գլխավորությամբ եւ ում հանձնարարությամբ: Տրամադրել նաեւ այդ պատվիրակության անհատական կազմը եւ դրա ստեղծման իրավական հիմքերը,

6.            Նման փաստաթղթի ստորագրման դեպքում արդյոք դա համաձայնեցվել է ՀՀ վարչապետի, ՊՆ-ի, ԳՇ-ի, ԱԳՆ-ի հետ եւ ինչ ձեւաչափով է համաձայնեցվել:

Այս հարցերին ՊՆ-ն պատասխանել է. «Ձեր բարձրացրած հարցերը ՀՀ ՊՆ-ի իրավասությունից եւ լիազորությունից դուրս են»:

Հանձնաժողովի նխագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց. «Զորքերի հետքաշումը, կարծում եմ, պարոն Ղազնիյանի թեկնածության հետ որեւէ առնչություն չունի»:

Տպել
Ամենաշատ