News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված թվով 4 որոշումներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նարեկ և Անի Լյովայի Սարգսյանների ներկայացուցիչը, ծանոթանալով նրանց վերաբերող գույքերի ուսումնասիրությունների նախնական արդյունքներին, նույնաբովանդակ բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ:

Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 10-ին և 14-ին վերջինս երկու բողոք է ներկայացրել ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումների կայացման իրավաչափությունը:

ՀՀ վարչական դատարանը 2021թ. սեպտեմբերի 22-ին հայցվոր Նարեկ Սարգսյանին վերաբերելի բողոքը վարույթ ընդունելը մերժել է, այն պատճառաբանությամբ, որ «ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը չի կարող դատական քննության առարկա հանդիսանալ:

Անի Սարգսյանի վերաբերյալ բողոքի քննարկումը վարչական դատարանը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այն պատճառաբանությամբ, որ Անի Սարգսյանի հայցն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

2021թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ևս մերժել է նրանց ներկայացուցչի հայցադիմումները վարույթ ընդունելը՝ պատճառաբանելով, որ ներկայացված պահանջներն առհասարակ դատական կարգով քննության ենթակա չեն:

Վերը նշվածից բացի, 2021թ. սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 4-ին հայցվորների ներկայացուցիչը նաև ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է բողոքարկել  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կայացված՝ «Ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումները՝ բերելով նույնաբնույթ պատճառաբանություններ:

ՀՀ վարչական դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մեկ գործով մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելը: Իսկ մյուս գործով հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ պատճառաբանելով, որ հայցապահանջն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին։

Վերահասցեագրված հայցադիմումի քննարկման արդյունքերով դեռևս դատական ակտ առկա չէ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ