News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան զինվորականները դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումները, բայց տեղեկացրել են Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների համար սպառնալիքի բացակայության մասին, ասվում է ԱՄՆ ԶՈւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության (NDOPACOM) հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք կշարունակենք հետեւել իրավիճակին։ ԱՄՆ հավատարմությունը Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի պաշտպանությանը մնում է անսասան»,- ավելացված է հաղորդագրությունում։

Վաշինգտոնում նաեւ նշել են, որ խորհրդակցություններ են վարում Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ մյուս գործընկերների հետ այս հարցով, իսկ Փհենյանին կոչ են անում հետագայում ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից։

Երեքշաբթի ԿԺԴՀ-ն ենթադրաբար փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել։ Այն հաղթահարել է 430-450 կիլոմետր՝ հասնելով առավելագույնը 60 կիլոմետր բարձրության։ Հարավկորեական եւ ճապոնական զինվորականների տվյալներով՝ խոսքը սուզանավերի (բալիստիկ հրթիռների սուզանավեր) արկերի մասին է։ Հարեւան երկրները պատրաստվող թեստերի մասին չեն տեղեկացրել։ Ճապոնիան արդեն բողոք է հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ