News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխական ոստիկանությունը սկսել է հետաքննությունը նախագահական աշխատակազմի ղեկավարության՝ հանրությանը երկրի ղեկավար Միլոշ Զեմանի առողջական վիճակին տեղեկացնելու հարցում հնարավոր խախտումների հետ կապված, այս մասին ոստիկանությունը տեղեկացրել է իր կայքում։

«Հաշվի առնելով նոր տեղեկությունը, որի մասին ասված է հանրապետության սենատի ղեկավարի մամուլի ասուլիսում (երկուշաբթի), ոստիկանությունը հետաքննություն է սկսել հնարավոր հակաօրինական գործողությունների հետ կապված, որոնցում կարելի է տեսնել հանրապետության դեմ քրեական հանցագործությունների նշաններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ սենատի ղեկավար Միլոշ Վիստրչիլը  լրագրողներին ծանոթացրել էր իր հարցապնդմամբ Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալից (ԿԶՀ), որտեղ բուժվում է Զեմանը, նախագահի առողջական վիճակի մասին ստացած փաստաթղթերին։ Դրանց համաձայն՝ ներկայում Զեմանն ի վիճակի չէ կատարելու ոչ մի ծառայողական պարտականություն։ Բացի այդ, Զեմանի հիվանդության բնույթի հետ կապված՝ նրա վիճակի երկարաժամկետ կանխատեսումը գնահատվում է որպես չափազանց անորոշ եւ, դրանով իսկ, բավական անճշմարտանման է թվում Զեմանի վերադարձի հնարավորությունը տեսանելի ապագայում իր պարտականությունների կատարմանը։

Զեմանին նախագահական լիազորություններից զրկելու վերջնական որոշումը, Չեխիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն, կարող է ընդունվել խորհրդարանի վերին եւ ստորին պալատների նիստերում ձայների մեծամասնությամբ։

Սենատի առաջիկա նիստը հոկտեմբերի 26-ին է։ Խորհրդարանի ստորին պալատի նոր կազմի (ընտրվել է հոկտեմբերի 8-9-ին) առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ