News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Որպեսզի մենք խոսենք սահմանների մասին, նախեւառաջ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը, կամ միացում ինչ-որ փաստաթղթի:

Դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին: Որովհետեւ քարտեզն ինքուրույն ընդամենը սխեմա է: Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք: Հիմա այդ իրավական հիմքերի վրա մենք աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքագրում ենք, եւ վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որոնց հիման վրա ինչ-որ գործընթացներ իրականացնելու նպատակով»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն, դժվար կլինի խոսել սահմանազատման ու սահմանագծման մասին, նա արձագանքեց. «Դա այլ հարց է, իհարկե մենք ունենք խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են, որովհետեւ առանձին վերցրած գործընթացները, այո, որոշակի տրամաբանություն կարող է ունենան, բայց ընդհանուր ֆոնն, իհարկե, պետք է լինի շատ ավելի բարենպաստ, այդ թվում գերիների մասով»:

Հարցին, թե կոնկրետ ո՞ր ուղիների ապաշրջափակման մասին է խոսքը բանակցություններում, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետացված տարբերակներ չկան, երկաթգծի հետ կապված խնդիրը մի քիչ ավելի պարզ է, որովհետեւ վերականգնողական տրամաբանության մեջ է լինելու: Այսինքն այն գծերը, որոնք եղել են ԽՍՀՄ ժամանակ, դրանց վերականգմնա մասին է խոսքը: Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք եռակողմ այդ բանակցություններում Թուրքիայի եւ Իրանի կարծիքը հաշվի առնվում է. «Եթե մենք խոսում ենք ապաշրջափակման մասին եւ եթե հավատում ենք այդ գաղափարին, բնականաբար, դա տարածաշրջանային նշանակություն ունեցող երեւույթ է եւ մեր երկրի համար դա շատ կարեւոր է: Որովհետեւ տարածաշրջանային դերակատարությունը խաղաղության հիմնական երաշխիքն է, կամ երաշխիքներից մեկը: Այդ իմաստով տարածաշրջանային էֆեկտներ կան եւ, իհարկե, այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետեւանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ-որ համաձայնությունների գալ: Բայց եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավելու մասով ոչ, չկա նման ոչ ձեւաչափ, ոչ պայմանավորվածություն, ոչ էլ փաստ»,-ասաց փոխվարչապետը:

Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում եւ չի քննարկվելու:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան օրուգիշեր դրա մասին խոսում, փոխվարչապետը նշեց. «Ավելի լավ է լսեք այն, ինչը ես եմ ձեզ ասում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ