News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը


Գազի շուրջ բանակցություններն անընդհատ պրոցես է. Իրականության մեջ դա չի ընդհատվում, հիմա էլ շարունակվում է:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բուն սահմանին գազի գնի հետ կապված եւ ՀՀ տարածքում սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետեւ եթե հիշում եք, դեռ 2019-ից ծանր, երկարատեւ եւ բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել եւ կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը: Որոշակի իմաստով նաեւ համաձայնեցրել ենք:

Բայց մենք ի՞նչ խնդիր ունենք գլոբալ իմաստով «Գազպրոմ» խմբի հետ կապված. Ժամանակին 2013-ի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ՋԷԿ է, որը այսօր, ցավոք սրտի, չի աշխատում: Միաժամանակ բոլոր ներդրումները, որոնք իրականացվում են «Գազպրոմ» խմբի կողմից ՀՀ-ում, նույն 2013-ի համաձայնագրի ուժով պետք է ունենան 9 տոկոս տարեկան եկամտաբերություն: Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ ու խոշոր ներդրում է, բայց այդ ներդրումը չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի 2013-ի համաձայնագրով սահմանված  եկամտաբերությունը: Այդ հարցը մնացել է օրակարգում, շարունակվում է քննարկվել: Եթե հաջողվի դրան լուծում գտնել, մենք կունենանք շատ կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված՝ չնայած, գիտեք, որ աշխարհում գազի գինը 940 դոլարի է հասել մեր 165-ի պարագայում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ էներգաբլոկը գործարկելուն, Մհեր Գրիգորյանն ասաց. «5-րդ էներգաբլոկը բավականին թանկ պրոյեկտ է, իր սկզբնական բիզնես մոդելը միտված է եղել լուրջ ծավալների արտահանման, տեսնենք ինչ կհաջողվի անել, որովհետեւ իրոք, իր հզորությունը եւ Հայաստանի սպառումը որոշակի ասիմետրիկություն ունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը
Սակայն եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես...
Հայաստանում նշեցին Անհայտ զինվորի օրը. Գյումրիում Ռուսական տան ղեկավարն ընդգծեց հիշարժան ամսաթվի խորհրդանշականությունը
Դեկտեմբերի 3-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան այգում հավաքվել էին Լոռու մարզպետարանի, տեղական և ռուսական հասարակական կազմակերպությունների...
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Պուշկինի մեդալ է հանձնել Էդվարդ Թադեւոսյանին
Էդվարդ Թադեւոսյանը պարգեւատրվել է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների մշակույթների մերձեցման եւ փոխադարձ հարստացման գործում մեծ ավանդի համար...
Արմեն Սարգսյանը Հայաստանում ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև...
Գեղարքունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են մարզի սահմանային իրավիճակը
Կողմերը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ռուսական ընկերությունների գործունեությունը մարզում, մարզպետի...
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ»
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են 2021-2025թթ. ընթացքում զարգացնել…
Ամենաշատ