News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Դատարանում փաստաբանների կողմից իմ պաշտպանության համար պայմաններ չեն ստեղծվել: Այս մասին դատական ​​նիստին հայտարարեց նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

Ինչպես արդեն հաղորդվել էր, փաստաբաններից մեկը երեքշաբթի օրերին զբաղված է եւ չի կարող ներկա լինել նիստին, սակայն ամեն անգամ, երբ նա դատարանից խնդրում է հետաձգել նիստը, դատարանը համառորեն հրաժարվում է դա անել: Երկրորդ փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրում է տրամադրել գործի նյութերը եւ ժամանակ՝ դրանց ծանոթանալու համար: Այս գործով դատարանը նույնպես մերժում է: Արդյունքում, այսօրվա նիստին Գեւորգյանը հայտնվեց առանց փաստաբանների:

«Իմ պաշտպանները, մասնավորապես՝ Սահակյանը, բազմիցս խնդրել են տրամադրել նյութերը՝ դրանց հետ ծանոթանալու համար: Փաստաբաններն այստեղ են ոչ թե ներկա լինելու, այլ պաշտպանվելու համար»,- ընդգծեց Գեւորգյանը՝  նշելով, որ դատարանը հրաժարվում է բավարարել փաստաբան Կոչուբաեւի խնդրանքը եւ հետաձգել նիստերի օրը: «Դուք ձեւացնում եք, որ սա ամենակարեւոր գործընթացն է: Կարծում եմ՝ դատավորը պարտավոր է պայմաններ ստեղծել փաստաբանների աշխատանքի համար: Անկախ նրանից, թե որքան ժամանակ է ընթանում գործընթացը: Ես խնդրում եմ ձեզ ստեղծել պայմաններ, որպեսզի փաստաբանները լիովին պաշտպանեն իմ իրավունքները: Թեեւ դատարանն արդեն բազմիցս խախտել է իմ՝ որպես քաղաքացու եւ պատգամավորի իրավունքները»,- շեշտեց Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ դատարանի գործողությունների պատճառով չի կարողանում մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին: «Սա պետք է անհանգստացնի ոչ միայն ինձ, այլեւ դատախազներին, որոնք պետք է պաշտպանեն պետության իրավունքները»,- ասաց նա:

Դատավորը հարցրեց՝ արյդո՞ք կարելի է եզրակացնել, որ Սահակյանն այդ պատճառով չի եկել: «Ոչ Ես ասացի, որ սա իմ կարծիքն է, եւ խնդրում եմ իմ կարծիքը ուրիշներին չվերագրել»,- պատասխանեց Գեւորգյանը:

Նա տեղեկություն ունի՞ փաստաբանի բացակայության պատճառների մասին: «Ոչ, եւ ես չեմ պատրաստվում պարզել: Ամեն դեպքում, կան հանգամանքներ, որոնք խանգարում էին նրան գալ»,- պատասխանեց Գեւորգյանը:

«Ի՞նչն է ձեզ խանգարում զանգահարել»,- հարցրեց դատավորը: «Ի՞նչն է խանգարում դատական ​​ապարատին դա անել»,- հակադարձեց Գեւորգյանը:

«Դուք անօրինական կերպով ոտնահարում եք իմ իրավունքները, իսկ հիմա խնդրում եք ինձ զանգահարել: Անեիք դա մինչեւ նիստը, պարզեիք»,- ասաց Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաստաբան. պետությունը պետք է փոխհատուցի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ձերբակալության համար
«Քանի որ դատարանները միշտ շեշտել են, որ կալանքը պայմանավորված է 300.1 հոդվածով․․․
Վերաքննիչ քրեական դատարանը ՍԴ չի դիմելու․ դատարանը կողմերի միջնորդությունները մերժեց
Դատարանը նաեւ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների եւ տուժող…
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մոտ մեկ ամսով
Այսօրվա նիստը, ինչպես եւ նախորդ մի քանի նիստերը, չկայացավ...
Այսօր կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը
Նախորդ մի քանի նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին...
Աննա Դանիբեկյանի «այլ տարածքը» Արցա՞խն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ…
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններն ավելի վաղ դիմել են դատարանին եւ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի․․․ կ շաբաթով։
Ամենաշատ