News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչաետ, պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով նիտը սկսվեց ընդմիջումով։ Պատճառը Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանի բացակայությունն էր։

Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ Գեւորգյանի երկրորդ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ նա զբաղված է այլ գործընթացով  եւ չի կարող ներկա գտնվել։ Դատավորը հաստատեց Լուսինե Սահակյանի բացակայությունն ու հետաքրքրվեց Գեւորգյանից՝ գիտի արդյոք պատճառների մասին։ Գեւորգյանը հայտարարեց, որ նման տեղեկություններ չունի։ Դատարանը հաստատեց, որ Սահակյանը չի հայտնել բացակայության հարգալի պատճառի մասին։ Դանիբեկյանը նշեց, որ դատարանը կհստակեցնի նրա բացակայության պատճառը։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բողոք հայնտեց դատավորի գործողությունների դեմ։ Դատախազի խոսքով՝ իր համար պարզ է փաստաբանի պահվածքը՝ հաշվի առնելով հայտարարությունը, որը նա արել է նախորդ նիստի ժամանակ  (փաստաբանը հայտարարել էր, որ ներկա չի գտնվի նիստին, եթե չստանա գործի անհրաժեշտ նյութերը)։ Բաղդասարյանը պնդում է, որ Սահակյանն ամեն կերպ փորձում է թույլ չտալ գործընթացի զարգացում։ Քանի որ բացակայությունը հետեւողական է, դա դատախազին հիմքեր է տալիս ենթադրելու նրա բացակայության պատճառի մասին։ Նրա խոսքով՝ դատարանը պետք է խիստ սանկցիաներ կիրառի։ Դատավորը հիշեցրեց, որ Սահակյանի բացակայության ժամանակ արդեն սանկցիա է կիրառել , եւ դատախազի միջնորդության կարիքը չկա։ Հստակեցնելով, որ Արմեն Գեւորգյանի չի կարող ապահովել այլ փաստաբանի ներկայություն՝ դատավորը նկատեց, որ դատարանը կպարզի, թե երբ Սահակյանը կկարողանա ներկա գտնվել։ Սակայն եթե Սահակյանը ներկա չգտնվի նաեւ մյուս նիստին, դատարանը կքննարկի այլ փաստաբանի ներգրավման հարցը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ դատախազն առաջին անգամը չէ, որ ենթադրություններ է անում՝ առանց պատճառն իմանալու։

«Ես համաձայն չեմ անցած նիստին կիրառված սանկցիաների հետ, սակայն դա իմ կարծիքն է։ Ամեն դեպքում, այդ ժամանակ բոլորը տեսան, որ Լուսինե Սահակյանը հեռացավ։ Այսօր իրավիճակն այլ է։ Դատախազը չգիտի բացակայության պատճառների մասին»,-նշեց փաստաբանը՝ հիշեցնելով դեպքը, երբ 5 դատախազներից ոչ ոք ներկա չի եղել նիստին։

«Այդ ժամանակ քննարկվում էր ՍԴ որոշման հետ կապված քրեական հետապնդման դադարեցման մասին պաշտպանության միջնորդությունը։ Մարդիկ ամբողջ շաբաթ շարունակեցին մեղավոր լինել հոդվածով, որն այլեւս գոյություն չունի  ՔՕ-ում։ Եթե մենք սկսենք քննարկել պահվածքը, կսկսենք դա գլխավոր դատախազից, նրա տեղակալից եւ այլն։ Քանի որ հետեւանքները ծանր էին։ Մեղադրող կողմը ամեն կերպ փորձում է իր թերությունները վերագրել պաշտպանության կողմին եւ մեղադրվողներին։ Ուրախանալու փոխարեն, որ գործը չի հասել մինչեւ անօրինական հոդվածի քննարկում, նրանք ներկայացնում են այնպես, կարծես գործընթացը ձգձգվում է»,-նշեց փաստաբանը։

Մեղադրող եւ պաշտպանության կողմերը փոխանակվեցին նախատինքներով՝ հիշելով փաստաբանների եւ դատախազների բացակայության տարբեր դեպքեր։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ