News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Ի դեպ, ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին, որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականները, իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։

Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է «5 + 2» տարբերակին։

Այսինքն՝ հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել։

Ավելին.հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում։

Ու այսքանից հետո նա մերժել է պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։

Ո՞րն էր շարժառիթը։

Սա քաոսայն կառավարման, թե՞ դավադրության արդյունք էր։

Եվս մեկ անգամ պնդում եմ, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտուլյացիայի սիմվոլի խղճին են։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 12-ին ինքս եմ առաջարկել ապագա կապիտուլյացիայի սիմվոլին, որ դիմի եւ խնդրի մեր ռազմավարական դաշնակցին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար»:

Տպել
Ամենաշատ